Հետևեք մեզ։

Jerusalem Post-ն աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ցուցակում ներառել է Եվգենի Պրիգոժինին․ 2022-ի ազդեցիկ Զելենսկին չի ընդգրկվել ցուցակում

18:38, 15 սեպտեմբեր 2023
Jerusalem Post-ն աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ցուցակում ներառել է Եվգենի Պրիգոժինին․ 2022-ի ազդեցիկ Զելենսկին չի ընդգրկվել ցուցակում

Իսրայելական The Jerusalem Post թերթը, որն ամեն տարի կազմում է աշխարհի 50 ամենաազդեցիկ հրեաների ցուցակը, 2023 թվականին իր վարկանիշում նշել է  «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին։ Ռուս գործարարը գլխավոր ցուցակում զբաղեցրել է 52-րդ տեղը՝ «Հետմահու» նշումով։ Նրա կենսագրական գրառման մեջ հրատարակությունը գրում է, որ Պրիգոժինը «ստեղծել է ռեստորանային կայսրություն և տրոլների գործարան՝ մտադրվելով միջամտել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին»։ Այնուամենայնիվ, տեքստում նշվում է, որ «Վագներ»-ի հետ կապված գործունեությունը նրան համաշխարհային հռչակ է բերել։

 

Պարբերականը պնդում է, որ օգոստոսի 23-ին ավիավթարի հետևանքով զոհված 62-ամյա Պրիգոժինը հրեա հայր ուներ։ The Jerusalem Post-ի 2023 թվականի վարկանիշային աղյուսակի առաջատարը ամերիկյան OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանն է։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը։

 

2022 թվականին աշխարհի ամենաազդեցիկ հրեաների վարկանիշը ըստ The Jerusalem Post-ի գլխավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 2023 թվականին հրապարակումը նրան չի ներառել ցուցակում։