«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Դավիթ Մարգարյանը գրում է․
«Քիչ առաջ իշխանական թեկնածուն հայտարարեց, որ այսօր 22։10-ին հարցազրույց է տալու Հանրային հեռուստաընկերության եթերում։
Հասկացաք, չէ՞, նախընտրական քարոզրաշավի վերջին օրը, եթերի ամենադիտվող ժամանակահատվածում։ Վարչական ռեսուրսի չարաշահում չէ, չէ՞։
Էս ի՞նչ կարգի եք վախեցած)
Ոչինչ, սա ուղղակի ցայտնոտի դրսևորում է, շատ չի մնացել ամսի 17-ին, վերջին ջղաձգումներն են։ Իր ուժերի վրա վստահ ուժը օրենքի էսպիսի կոպիտ խախտումներ չի անի՝ ամեն գնով ձայն հավաքելու համար»,-գրել է ավագանու թեկնածուն և հրավիրել ԿԸՀ-ի և անկախ դիտորդական կազմակերպության ուշադրությունը։