Ալեն Սիմոնյանը սադրանքները չի բացառում և դրանով է բացատրում նաև ՔՊ-ի երթին մեծաթիվ ոստիկանների առկայությունը։ Լրագրողների՝ ոստիկանների քանակի մասին հարցին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց․
«Չգիտեմ՝ ինչու են մեծ թվով ոստիկանական ուժեր այստեղ, ենթադրում եմ, որպեսզի կարգուկանոն ապահովեն: Գիտեք ինչ, սադրանքներ, արտաքին թշնամու կողմից, արտաքին հակառակորդի կողմից որևիցե քայլ երբևիցե չենք բացառում։ Մենք էնպիսի բաներ ենք տեսել մեր պատմության մեջ, որ ո՞նց կարելի է բացառել»,- պատասխանեց Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ գուցե դա պայմանավորված է երթին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը արդար ընտրություններով ընտրված Հայաստանի վարչապետն է և գլխավոր հրամանատարը, կարծում եմ՝ հարցը ինքնին սխալ ենթատեքստ ունի»:
Ինչ վերաբերում է վախեր ունենալուն Ալեն Սիմոնյանն ասաց․
«Մեռան արյուն թափելու մասին խոսելով: Մեր ընդդիմադիր գործընկերներն ԱԺ-ում արյուն թափելուց են խոսում, հիմա եկել, հարցնում եք՝ էսքան ոստիկան խի՞ է եկել: Հլը գնացեք իրենց հարցրեք՝ այդ ի՞նչ արյան մասին են խոսում»: