Հետևեք մեզ։

Կրակելուց խոսողներ, բախտերդ փորձեք, էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երևանի սանմաքրման հինգամյակը մի շաբաթում գերակատարենք․ Փաշինյան (տեսանյութ)

20:52, 15 սեպտեմբեր 2023
Կրակելուց խոսողներ, բախտերդ փորձեք, էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երևանի սանմաքրման հինգամյակը մի շաբաթում գերակատարենք․ Փաշինյան (տեսանյութ)

Բանավեճի գնալը ժողովորդի աչքերի մեջ նայել է, հարգանքի տուրք մատուցել է մրցակիցներին։ Մեկ ուրիշ բանավեճի չգնացող (նկատի ունի 14 համարի թեկնածու Անդրանիկ Թևանյանին), երևանցիներին կոչ է անում՝ ձեր քվեներով կրակեք։ Բա գնայիր բանավեճի, քո խոսքով կրակեիր, դու ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախչում քաղաքական դուելից, այ վախկոտ դասալիք։

Այս մասին այսօր ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքի իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ու ընդհանրապես, խորհուրդ կտամ կրակելուց խոսողներին, Երևանը վերցնելու մասին խոսողներին, խորհուրդ կտամ բառապաշարների վերանայում անել, բախտը չփորձել։ Սա ձեր ու ձեր կնքահայրերի 1999 թիվը չէ, առավել ևս հոկտեմբերը չէ, առավել ևս 27-ը չէ, սա 2023 թիվն է, սեպտեմբերն է և 17-ն է։ Դե մի հատ, կներեք, էս կոշտ բառապաշարի համար, ժողովուրդ, ուշադիր լսեք․ դե բախտերդ փորձեք, ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքան բախերդ փորձեք, էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երևանի սանմաքրման հինգամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարեք, դե բախտերդ փորձեք»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանն ասել էր․ «Քվեախցիկում ձեր գրիչներով կրակեք ՔՊ կոչված խունտայի ուղղությամբ»։

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։