Հետևեք մեզ։

Բեմում վարչապետի ձայնը նմանակելը վատ չէ, բա ինչո՞ւ չեք գնում բանավեճի, բարոյական փախստականներ․ Փաշինյան (տեսանյութ)

21:27, 15 սեպտեմբեր 2023
Բեմում վարչապետի ձայնը նմանակելը վատ չէ, բա ինչո՞ւ չեք գնում բանավեճի, բարոյական փախստականներ․ Փաշինյան (տեսանյութ)

«Ասենք, անենք» կարգախոսով մենք երկու իմաստ ենք ընդգծում․ Երևանում ասողը Երևան քաղաքի ընտրողն է, ուրիշ ասող չկա՛, չի՛ եղել ու չի՛ լինելու, մյուսը՝ համայնքի ոգու ամենակարևոր առանձնահատկությունը երկխոսությունն է, մասնակցայնությունը, որ Երևանը մասնակցի Երևանի նոր ծննդին ու ծաղկունքին, դրա համար ենք ասում՝ ասեք, կանենք։

Այս մասին ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքին ասաց Նիկոլ Փաշինյանը․

«Երեկ տեղի ունեցավ քաղաքապետի թեկնածուների բանավեճը և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ավինյանին, ով ներկայացավ որպես իրավիճակին տիրապետող քաղաքապետ, ով, այո, պետք է խոստովանել, որ տեմպ է տվել Երևանում մեր՝ 2018-ի նախընտրական ծրագրի իրականացմանը։ Գիտեք, բեմում միայնակ կանգնել, վարչապետի ձայնը նմանակել, խոսել, դա վատ չէ, ժողովուրդ, դա ժողովրդավարության արժեք է։ Բա գնայիր, նայեիր ՔՊ ներկայացուցչի աչքերի մեջ ու շպցնեիր ասելիքդ, բայց դուք չեք կարող նայել աչքերի մեջ, որովհետև բարոյական փախստականները չեն կարող նայել ուրիշների աչքերի մեջ։ Բա ինչո՞ւ չեք գնում բանավեճի, որովհետև կարող է պարզվի, որ էլի ոչ թե ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում։ Մեզ էլ ասում են՝ նախկիններից չեք տարբերվում, բա դուք չեք տարբերվում, բա նախկինը ո՞նց է լինում, էդ նախկիններն էին ասում՝ մենք բանավեճի չենք գնում, բանավիճելու բան չունենք, դա մաքուր ընտրակեղծարարի, բռնարարի, դավադիրի, ուզուրպատորի մոտեցում է, ժողովրդի ծառան չի կարող չկանգնել ժողովրդի առաջ», -ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով Հայկ Մարությանին։

Նշենք, որ Մարությանը չէր ներկայացել բանավեճին, հայտնելով, որ բանավեճը վարող Պետրոս Ղազարյանը կողմնակալ վերաբերմուքն ունի, և  կներկայանա բանավեճին, եթե այն չվարի Պետրոս Ղազարյանը։

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։