Հետևեք մեզ։

Մասնակցեք Երևանի ավագանու ընտրություններին և կանխորոշեք, թե ինչպիսի քաղաք, պետություն եք ուզում ունենալ․ Գոռ Գևորգյան

22:26, 15 սեպտեմբեր 2023
Մասնակցեք Երևանի ավագանու ընտրություններին և կանխորոշեք, թե ինչպիսի քաղաք, պետություն եք ուզում ունենալ․ Գոռ Գևորգյան
«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Գոռ Գևորգյանը գրում է․
 
«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Մեզանից յուրաքանչյուրը՝ Հայաստանի և Արցախի մաս է, յուրաքանչյուրս՝ մեր ժողովրդի մասնիկն ենք, և հետևաբար ամեն մի ձայն անգնահատելի է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում:
Մասնակցեք Երևանի ավագանու ընտրություններին և կանխորոշեք, թե ինչպիսի քաղաք, պետություն եք ուզում ունենալ, ինչպիսի ուղերձ եք հղում Արցախում շուրջ 9 ամսից ավելի շրջափակման և աղետալի վիճակում գտնվող մեր հայրենակիցներին:
Գնացե՛ք ընտրության, որ փոխեք մեր պետության քաղաքական օրակարգը»: