Հետևեք մեզ։

Սնուփ Դոգի համերգն անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա․ Փաշինյան

22:56, 15 սեպտեմբեր 2023
Սնուփ Դոգի համերգն անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա․ Փաշինյան

Մենք Երևանի երիտասարդությանը շատ մեծ նվեր ենք պատրաստել. սեպտեմբերի 23-ին տեղի է ունենալու համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգը:  Այս մասին ՔՊ-ի հանրահավաքին ասաց Փաշինյանը;

«Մարդիկ ասում են՝ ինչո՞ւ է կառավարությունն այդքան փող ծախսել, որ էդ աստղին բերի Հայաստան: Մենք ասում ենք՝ 3 000 տարվա ժողովուրդ ենք, 3 000 տարվա պետություն ենք։ Իսկ որևէ մեկը վիճակագրություն արե՞լ է, թե «Հայաստան» բառը աշխարհի բնակչության քանի՞ տոկոսը գիտի։ Եվ այո, այդ թվում՝ դրա համար ենք անում։ Երբ նման մասշտաբի աստղերի համերգ է տեղի ունենում Հայաստանում, Հայաստան անունը շրջանառվում է աշխարհում, երիտասարդության շրջանում, սոցիալական ցանցերում։ Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել»