Հետևեք մեզ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնում է, թե քանի մարդ է մասնակցել Փաշինյանի գլխավորած հանրահավաքին

23:18, 15 սեպտեմբեր 2023
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնում է, թե քանի մարդ է մասնակցել Փաշինյանի գլխավորած հանրահավաքին
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի Էրեբունի արգելոց-թանգարանի մոտից 18:00-ին մեկնարկել էր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած երթը, որն ավարտվեց Երևանի քաղաքապետարանին հարող Ռուսաստանի հրապարակում տեղի ունեցած ամփոփիչ նախընտրական հանրահավաքով:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:09-ի դրությամբ Ռուսաստանի հրապարակում գտնվել է շուրջ 4800 մարդ:
 
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ