Հետևեք մեզ։

Բաբայանն Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, անձնվիրաբար ծառայել է. Արցախի նախագահի աշխատակազմը ցավակցական հեռագիր է հղել

11:18, 16 սեպտեմբեր 2023
Բաբայանն Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, անձնվիրաբար ծառայել է. Արցախի նախագահի աշխատակազմը ցավակցական հեռագիր է հղել

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Սեմյոն Բաբայանի ընտանիքին: 

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա մեր ժողովրդի նվիրյալ զավակ, անվանի պետական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Սեմյոն Բաբայանի մահվան մասին:


Սեմյոն Բաբայանն Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, մարդ, որն անձնվիրաբար ծառայել է հարազատ ժողովրդի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, շոշափելի ավանդ է ունեցել մեր երկրի տնտեսության, գիտության, կրթության և այլ ոլորտների կայացման ու զարգացման գործում: 


Սեմյոն Բաբայանի ազգանպաստ ու հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատվել մեր ժողովրդի և պետության կողմից:


Անդառնալի կորստի կապակցությամբ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում բոլորին տոկունություն ու ոգու կորով:


Սեմյոն Բաբայանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների հիշողության մեջ»: