Հետևեք մեզ։

Արցախից 8 բուժառու ուղեկցողների հետ եկել է Հայաստան

11:57, 16 սեպտեմբեր 2023
Արցախից 8 բուժառու ուղեկցողների հետ եկել է Հայաստան

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։


«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18  երեխա, 3-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: 


«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 72 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։