Ադրբեջանը արբիտրաժային գործընթաց է սկսել ընդդեմ Հայաստանի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գերագույն դատարանի փոխնախագահ Չինգիզ Ասկերովը։
Նա նշել է, որ գործընթացը կապված է «30 տարի շարունակ Ադրբեջանի բնությանը հասցված բնապահպանական վնասի հետ»։ Ըստ նրա՝ «հետաքննության» գործընթացը շարունակվում է, Ադրբեջանը գործընթացը նախաձեռնել է Բեռնի կոնվենցիայի կանոններին համապատասխան։