Հետևեք մեզ։

Առաջարկում եմ ԼՂ հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հետ․ Էրդողան

14:24, 16 սեպտեմբեր 2023
Առաջարկում եմ ԼՂ հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հետ․ Էրդողան

Թուրքիան առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Ղարաբաղի հարցով: Այս մասին առաջարկով հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Աթաթուրքի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում։

 

Մասնավորապես Թուրքիան առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի ղեկավարների մակարդակով Լեռնային Ղարաբաղի հարցով, սակայն պատասխանը դեռ չի ստացվել։

 

«Մեր առաջնահերթությունները եռակողմ ձևաչափով բանակցություններ վարելն է, ինչպես նախապես ծրագրված էր, բայց մենք նաև առաջարկել ենք հանդիպել քառակողմ ձևաչափով, մենք փոխանցել ենք նման առաջարկ, այսինքն՝ ես, Փաշինյանը, Պուտինը, Ալիևը։

Ես ասացի՝ եկեք միասին հանդիպենք և քննարկենք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն: Այս պահին մենք ոչ բացասական, ոչ դրական պատասխան չենք ստացել այս առաջարկին»,- ասել է Էրդողանը  և հավելել․ «Առաջարկում եմ քառակողմ հանդիպում անցկացնել Փաշինյանի, Պուտինի և Իլհամ Ալիևի հետ։ Ես կխոսեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ՝ այս առաջարկը առաջ տանելու համար»,- ասել է նա։