Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կգործուղվի Ֆրանսիա։ Այս մասին Hayastan.news-ին հայտնի է դառնում Փաշինյանի որոշումից․
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին 2023 թվականի հոկտեմբերի 1-6-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Գրիգոր Մինասյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»: