Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ (70 կգ) Արման Անդրեասյանը մեկնարկային գոտեմարտում 4։1 հաշվով հաղթել է Չինաստանի ներկայացուցչին, իսկ 1/8-ում՝ մակեդոնացի մրցակցին (5-2)։
1/4 եզրափակիչում Արմանի մրցակիցը ճապոնացի էր, Անդրեասյանը մարտն ավարտեց հաղթանակով և անցավ կիսաեզրափակիչ։