«Ալադին» մանկապարտեզի ծնողներն ահազանգում են` մանկապարտեզում երեխաները բռնության են ենթարկվում։
Ըստ ծնողներից մեկի հրապարակման` երեխաների վրա գոռում, այնուհետև ապտակում է տնօրենը։
Երեխաների դաժան վերաբերմունքի ու բռնության ենթարկելու տեսագրությունն` այստեղ։
Ծնողները նաև նշում են,որ մանկապարտեզը վճարովի է, ամսական վարձը` 90 000 դրամ։
Մանկապարտեզից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց` հեռախոսազանգին չեն պատասխանում։