Հետևեք մեզ։

Լվացք անել, բուրդ չփխել, սպորտային հագուստով հարսի պար պարել, վերջում՝ փեսային գաթա ընծայել. «Դվինի Արտակի» հարսի հարսանեկան պարը (տեսանյութ)

23:30, 16 սեպտեմբեր 2023
Լվացք անել, բուրդ չփխել, սպորտային հագուստով հարսի պար պարել, վերջում՝ փեսային գաթա ընծայել. «Դվինի Արտակի» հարսի հարսանեկան պարը (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր «Դվին» ռեստորանային համալիրում Արտակ Թովմասյանի՝ Դվինի Արտակի որդու հարսանիքն է։ Հարսնացուն «Յունիբանկի» սեփականատեր Գագիկ Զաքարյանի դուստրն է։

Հարսանեկան արարողությունը կազմակերպող ընկերությունը հրապարակել է հարսի պարից հատվածներ։ Պարի ընթացքում հարսնացուն լվացք է փռում, բուրդ չփխում, խմոր գրտնակում, որից հետո պարում է սպորտային հագուստով, իսկ վերջում գաթա ընծայում փեսային։ Տեսանյութը՝ Hayastan.news-ի թելեգրամյան ալիքում։

Հարսանեկան արարողությունը վարում են Ավետ Բարսեղյանը և Նազենի Հովհաննիսյանը։

 

Հարսանեկան արարողությանը մասնակցել և ելույթ են ունեցել ռուսական էստրադայի աստղ Վալերի Մելաձեն, հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից Արկադի Դումիկյանը, Արա Մարտիրոսյանը, Սոնան, Անահիտ Շահբազյանը և այլոք։