Հետևեք մեզ։

«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատության մեջ է․ պաշտպան

23:35, 16 սեպտեմբեր 2023
«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատության մեջ է․ պաշտպան

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատության մեջ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա պաշտպան Լևոն Սահակյանը։

Ավելի վաղ պաշտպանը հայտնել էր․

«Ակնհայտ անհիմն մեղադրանքով ձերբակալվել է dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը: Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ ՀԱՆԴԳՆԵԼ է ՀՀ պաշտպանության նախարարությանը օրենքով սահմանված կարգով օգտակար լինել:

Միջնորդություն է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Աբսուրդի նմանվող մեղադրանքի շրջանակներում վերջինիս կալանավորման դեպքում խորը հուսահատության մեջ են ընկնելու նաև «Կորիզ» համադպրոցական մրցույթի մասնակից բազմահազար աշակերտներ»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձինք խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար էին հափշտակել։ Ընդհանուր 106.3 մլն. ՀՀ դրամ հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքոբ ձերբակալվել է 5 անձ, այդ թվում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանն ու «Dasaran.am»-ի սեփականատեր Սուրեն Ալոյանը։

Վերլուծական