Ա Սերիայի 4-րդ տուրում «Ինտերն» ընդունել էր «Միլանին», հանդիպումն ավարտվեց 5-1 հաշվով։
Խաղի 5-րդ րոպեին Դիմարկոյի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը: 38-րդ րոպեին Թյուրամը կրկնապատկեց այն, 57-րդ րոպեին Լեաուն գրավեց մրցակցի դարպասը, իսկ 69-ին Մխիթարյանը դուբլ ձևակերպեց։
79-ին մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Չալհանօղլուն։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Ֆրատեսին խփեց թիմի 5-րդ գնդակը։
Քիչ առաջ Մխիթարյանը գրառում է արել սոցիալական ցանցերի իր էջերում․ « Բարի գիշեր, դերբիի հաղթողներ #derbymilano #forzainter #inter #intermilan»։