Հետևեք մեզ։

Մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները (թարմացվող)

08:48, 17 սեպտեմբեր 2023
Մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները (թարմացվող)

12:20. 

Ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 5,78%-ը կամ 47671 մարդ:

Այս մասին ԿԸՀ ասուլիսում ասել է կենտրոնական ընտրական հանձնաժողովների նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը:

 

10:00

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը քվեարկել են Երևանի ավագանու ընտրություններում։

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում ավագանու ընտրություններ են:  Առավոտյան ժամը 08։00-ից բոլոր ընտրատեղամասերը բացվել են։

Քաղաքացիները կարող են մասնակցել քվեարկությանը մինչ ժամը 20։00-ն։

 

Այսօր Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 475 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1362 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են  «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։

 Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ:

Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։

Երևան համայնքի ընտրողների թիվը 824250 է։

 

Ստորև ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրություններին գրանցված 14 ուժի՝ 13 կուսակցությունների և 1 դաշինքի համարները քվեաթերթիկում և քաղաքապետի թեկնածուների անունները