Հետևեք մեզ։

Շատ կուզենայի ասել, որ այո՛, Գրանադայում սպասվում է, որ Ադրբեջանի հետ կստորագրենք փաստաթուղթ, բայց, ցավոք սրտի, ո՛չ. Փաշինյան

10:43, 17 սեպտեմբեր 2023
Շատ կուզենայի ասել, որ այո՛, Գրանադայում սպասվում է, որ Ադրբեջանի հետ կստորագրենք փաստաթուղթ, բայց, ցավոք սրտի, ո՛չ. Փաշինյան

Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ներկայացրել եմ սահմանային իրադրության վերաբերյալ մեր գնահատականը։ Մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակություններն իրարից շատ չեն տարբերվում։ Այս մասին ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Այդ գրագրությունը գաղտնի է, այդ նամակները չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրա բովանդակությունը»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը չի կարող փոխել իր քաղաքական վեկտորը։

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է։  Հայաստանը չի կարող փոխել իր արտաքին քաղաքականության վեկտորն այն իմաստով, որ այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերություններից և կնքվելիք խաղաղության պայմանագրից, Փաշինյանը նշեց. «Շատ կուզենայի ասել, որ այո՛, Գրանադայում սպասվում է, որ կստորագրենք փաստաթուղթ, բայց, ցավոք սրտի, ո՛չ: Հույս ունենք, որ ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն և կհասնենք խնդրի լուծմանը»։

Նշենք, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում հոկտեմբերի 5-ին եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում է նախատեսվում և Ադրբեջանի կողմից Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ իրենց առաջարկությունները փոխանցվելուց հետո տեղեկություններ էին շրջանառվում, որ  այնտեղ փաստաթուղթ կարող է ստորագրվել։