Հետևեք մեզ։

ՔՊ-ն ինչպես պարտվել է Կապանում, Գորիսում, Մեղրիում ու Ավալերդիում, Վանաձորում, Գյումրիում, նույն կերպ այսօր երևանցին կասի իր վերջնական խոսքը․ Վիկտոր Մնացականյան

11:40, 17 սեպտեմբեր 2023
ՔՊ-ն ինչպես պարտվել է Կապանում, Գորիսում, Մեղրիում ու Ավալերդիում, Վանաձորում, Գյումրիում, նույն կերպ այսօր երևանցին կասի իր վերջնական խոսքը․ Վիկտոր Մնացականյան
 Ես եկել եմ քվեարկությա իմ մեծ ընտանիքի հետ․ ես, մայրս, հայրս, քույրս, կինս, երեխաներս, մենք եկել են քվեարկենք, որ Երևանը դառնա համաչափ զարգացած ու մարդամոտ քաղաք, ու ոչ միայն Կենտրոնը, այլ ամբողջ քաղաքը, որ լինի համաչափ զարգացած, որ տրանսպորտային ռեֆորմն ավտոբուս բերելը չէ, դա աշխատանքի իմիտացիա է, տրանսպորտային ռեֆորմի համար պետք է հասկանալ խորքային խնդիրները։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը։

«Երևանն ուրախ քաղաք էր, երջանիկ քաղաք է, ինչը, ցավոք, հիմա չի նկատվում։ Պետք է դա հետ բերենք Երևանին»,-ասաց Մնացականյանը։
 
Անդրադառնալով բանավեճին, Վիկտոր Մնացականյանն ասաց․ «Մենք բոլորս բանավեճին մասնակցեցինք, բայց մեզ բոլորիս խաբս տվեցին, և ես հիմա հասկանում եմ այն երկու թեկնածուներին, որոնք չեկան։ Նրանք վերջին օրով Հանրային հրավիրեցին իշխանության թեկնածուին։ ՔՊ-ն ինչպես պարտվել է Կապանում, Գորիսում, Մեղրիում ու Ավալերդիում, Վանաձորում, Գյումրիում, նույն կերպ այսօր երևանցին կասի իր վերջնական խոսքը»։