Հետևեք մեզ։

Ես շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին , որ ներգրավվեն երկխոսության մեջ, բայց վստահ չեմ, որ Բաքվում դրա քաղաքական կամքը կա․ Փաշինյան

11:50, 17 սեպտեմբեր 2023
Ես շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին , որ ներգրավվեն երկխոսության մեջ, բայց վստահ չեմ, որ Բաքվում դրա քաղաքական կամքը կա․ Փաշինյան

Ես շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին և հույս ունենալ, որ նրանք կներգրավվեն երկխոսության մեջ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը․

 

«Հորդորն ուղղված է նաև Բաքվին, որովհետև, հասկանում ենք, որ եթե կողմերից մեկը չցանկանա, այդ երկխոսությունը տեղի չի ունենա: Ցավոք, այնպես չէ, որ մենք տեսնում ենք, որ բաքվի կողմից այդ ցանկությունը  լիարժեք արտահայտվում է: Պաշտոնական մակարդակում արտահայտվում է, բայց օրինակ, երբ մի քանի անգամ նախանշված հանդիպումները  տեղի չեն ունեցել և ես փորձել եմ հասկանալ այդ թվում մեղադրանքները Ստեփանակերտին ուղղված, որ նրանք են տապալել, ձախողել հանդիպումը, փորձել եմ գործնականում մանրամասներով հասկանալ,  տեսել եմ, որ օրինակ, ես վստահ չեմ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաև իրական քաղաքական կամք կա այդ երկխոսությունն իրականացնելու»,-հայտարարեց Փաշինյանը: