Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով հաշվառումը որևէ հասցեում իրականացվում է կամ սեփականատիրոջ համաձայնությամբ, կամ ոստիկանության կողմից ստուգման իրականացման արդյունքում: Այս մասին ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Անդրադառնալով հարցին, որ շատերը բողոքում են, որ պարզել են, որ իրենց տան վրա հաշվառված մարդիկ կան, Արմեն Ղազարյանն ասաց. «Սեփականատերը կարող է անձին հաշվառումից հանել: Չկա պարտադիր պահանջ այդ անձի կարծիքը հաշվի առնել»։
Ինչ վերաբերում է ցուցակներում անճշտություններին, Ղազարյանն ասաց․«381 անճշտությունից 229-ի դեպքում մահացած անձանց տվյալներ են եղել գրանցված: Այդպես է լինում, երբ ՀՀ քաղաքացին մահանում է արտերկրում, աճյունը տեղափոխելուց հետո հարազատները մահվան վկայական ձեռք չեն բերում»։