Հետևեք մեզ։

Հնդկաստանի 89 քաղաքացի կընտրի Երևանի քաղաքապետ

12:40, 17 սեպտեմբեր 2023
Հնդկաստանի 89 քաղաքացի կընտրի Երևանի քաղաքապետ

Հնդկաստանի 89 քաղաքացի կընտրի Երևանի քաղաքապետ: ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասուլիսի ընթացքում պարզաբանեց, որ 2007թ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, որը 2005թ․ սահմանադրական փոփոխությունների պահանջն է եղել, առնվազն մեկ տարի տվյալ համայնքում հաշվառում ունեցող ոչ ՀՀ քաղաքացին ձեռք է բերում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք: Ղազարյանի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու այս ընտրություններում ընտրելու իրավունք ունեն 89 Հնդկաստանի քաղաքացի:

«Ընդհանուր առմամբ այս ընտրություններում 14653 օտարերկրացիներ ունեն ընտրական իրավունք»,- հայտնեց նա: