Հետևեք մեզ։

Մենք հասել ենք այն հանգրվանին, որ պետք է կարողանանք լուծել ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության հարցը․ ՀՀ նախագահ

13:13, 17 սեպտեմբեր 2023
Մենք հասել ենք այն հանգրվանին, որ պետք է կարողանանք լուծել ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության հարցը․ ՀՀ նախագահ

Մենք հասել ենք այն հանգրվանին, որ պետք է կարողանանք լուծել ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության հարցը, և որևէ մեկնաբանություն այն մասին, թե իշխանությունը մոռացել է, դրանով չի զբաղվում, իրականության հետ կապ չունի, մեր ժամանակի մեծ մասը հենց նվիրված է դրան։ 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Շատ բարդ բանակցային գործընթաց է, պետք է դա հաշվի առնել, և որևէ մեկի մտքով չանցնի, թե կա այդպիսի տրամադրություն իշխանության մոտ, չկա, և չի կարող լինել»,-ասաց Խաչատուրյանը։

Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրին» և տարաձայնություններին, Վահագն Խաչատուրյանն ասաց, որ տարաձայնությունները հենց ԼՂ շուրջ են և հորդորեց փակագծեր չբացել և քիչ մեկնաբանել, որովհետև հակառակորդ կողմը հղում է անում դրանց։


«Մեր ձգտումն է հնրավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որ անորոշ իրավիճակում չլինենք, այլ որ վաղվա հետ կապված, սահմանների անձեռնմխելիության հետ կապված որևէ խնդիր չունենանք»։