Հետևեք մեզ։

Գևորգ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

13:49, 17 սեպտեմբեր 2023
Գևորգ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ 

Սուրեն Ալոյանի գրավը մեկ միլիոն դրամ է, իսկ նույն գործով ձերբակալված Գևորգ Ալթունյանի գրավը` 20 մլն դրամ։
Սեպտեմբերի 16-ին էլ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 5 անձինք, այդ թվում dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը, մեղադրվում են ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում 106.300.000 ՀՀ դրամի հափշտակելու մեջ։ Նշված անձանց 2023 թվականի սեպտեմբերի 15–ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Նույն օրը որոշում էր կայացվել վերջիններիս ձերբակալելու մասին։ Միջնորդություն էր ներկայացվել դատարան` Գևորգ Ալթունյանի, Սուրեն Ալոյանիի, Ա.Բ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Վերլուծական