ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց հետո կարճ զրուցեց լրագրողների հետ։ Հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, Քոչարյանն ասաց․ «Հանուն փոփոխությունների։ Հույս ունեմ, որ ընդդիմադիր ներկայացած ուժերը լավ արդյունք ցույց կտան»։