Երևանի ավագանու ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 114 հազար 759 ընտրող կամ 13․92 տոկոսը։
Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։
«Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 114 հազար 759 ընտրող կամ 13․92 տոկոսը»,- ասաց Մարկոսյանը։