Ռամզան Կադիրովը տեսանյութ է հրապարակել իր զբոսանքից՝ դրանով իսկ հերքելով իր մահվան մասին կեղծ լուրերը։
«Ես խստորեն խորհուրդ եմ տալիս բոլորին, ովքեր չեն կարողանում համացանցում զանազանել ճշմարտությունը ստից, զբոսնել մաքուր օդին և կարգի բերել իրենց մտքերը»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Չեչնիայի ղեկավարն ասել է, որ ոտքով անցել է 11 կիլոմետր և խորհուրդ է տվել բաժանորդներին սպորտով զբաղվել:
Տեսանյութն՝ այստեղ։