Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 16:00-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցի 10/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 51-ամյա Արմինե Հովակիմյանի վարած Bentley մակնիշի և 30-ամյա Անդրանիկ Դավթյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Mercedes-ը կանգնած է եղել և ավտոմեքենայի դուռը վարորդը բացել է ու այդ պահին Bentley-ն հարվածել է դռանը:
Bentley-ն հաշվառված է Հայաստանում հայտնի «Դերժավա-Ս» ՓԲԸ-ի հաշվեկշռում, իսկ վարորդ Հովակիմյանը ընկերության գլխավոր տնօրենի ազգականն է: