Հետևեք մեզ։

Ես քվեարկել եմ հանուն ինքնիշխանության, հետևաբար՝ հանուն իշխանափոխության․ Մանե Թանդիլյան

19:26, 17 սեպտեմբեր 2023
Ես քվեարկել եմ հանուն ինքնիշխանության, հետևաբար՝ հանուն իշխանափոխության․ Մանե Թանդիլյան

Թող չհուշի Ավինյանը՝ ինչ անենք, մենք գիտենք՝ ինչպես վարվել այդ տեղեկատվության հետ և գիտենք՝ ինչպես ենք դիտարկելու դրա ազդեցության չափը նաև, եթե որևէ բան լինի։ Այսպես այսօր արձագանքեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն այն դիտարկմանը, թե իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանն ասում է՝ այդ վարչական ռեսուրսի մասին շատ են ուռճացված խոսում, ընտրություններից հետո կերևա՝ արդյոք եղե՞լ է խախտում, թե՞ ոչ։

 

Հարցին՝ հանուն ինչի՞ է նա այսօր քվեարկել, Թանդիլյանն ասաց․ «Ես քվեարկել եմ հանուն ինքնիշխանության, հետևաբար՝ հանուն իշխանափոխության»։

 

Անդրադառնալով իրենց շանսերին՝ տիկին Թանդիլյանն ասաց, որ շանսերը թե՛ սկզբում են բավականին բարձր եղել, թե՛ հիմա, բայց իր միակ մտավախությունը քաղաքացիների մասնակցությունն է։ «Երևանցիները պիտի հաղթեն, ուրեմն պիտի մասնակցեն»,-ասաց Թանդիլյանը։

 

Ինչ վերաբերում է այլազգիներին, օրինակ՝ հնդիկներին Երևանում գրանցելուն և նրանց ընտրելու հնարավորություն տալուն, Թանդիլյանն ասաց, որ ինքը դեմ չէ նրանց, բայց մեր այդ օտարերկրացիները մեկ-երկու տարի կապրեն՝ կգնան, այստեղ երևանցիների մասնակցությունն անկարելի է թերագնահատել։ «Ես կրկնում եմ, որ միայն մասնակցությունն է մեզ համար կարևոր, ես հույս ունեմ, որ մարդիկ իրենց գործերից հետո գնալու են ընտրության՝ իմանալով, որ սրանք կարևորագույն ընտրություններն են Երևանի ավագանու պատմության մեջ»,-ասաց Մանե Թանդիլյանը։

Վերլուծական