Ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր ծանրորդները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայում ընթացող առաջնության գերծանր քաշում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը հաջորդաբար բարձրացրեց 195 և 200 կգ, միայն չֆիքսեց 205 կգ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 240, 250 կգ: Այս տեղ նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 450 կգ արդյունքով Մարտիրոսյանը 5-րդն է:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում կատարեց` 205 կգ և 212 կգ: Նա չբարձրացրեց 217 կգ: Նա այս վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 242, 248 կգ: Երկամարտի 460 կգ արդյունքով նա աշխարհի առաջնության փոխչեմպիոն է։
Բահրեյնի ներկայացուցիչ հայազգի ծանրորդ Գոռ Մինասյանը պոկեց 213 կգ և հրեց 246 կգ: Երկամարտի 259կգ արդյունքով Մինասյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:
Աշխարհի առաջնության 7-ակի չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն: Նա երկամարտում գրանցեց 473 կգ արդյունք: