Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը փոքր դստեր հետ գնացել է ՔՊ-ի նախընտրական շտաբ (տեսանյութ)․News.am

19:52, 17 սեպտեմբեր 2023
Նիկոլ Փաշինյանը փոքր դստեր հետ գնացել է ՔՊ-ի նախընտրական շտաբ (տեսանյութ)․News.am

News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 20 րոպե մնալով Հյուսիսային պողոտայում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում, քիչ առաջ փոքր դստեր՝ Արփիի հետ դուրս է եկել ՔՊ-ի նախընտրական շտաբից:

Հարցին, թե ինչո՞ւ են ընտրություններն այսքան պասիվ ընթանում, Փաշինյանն ասաց, որ չի մեկնաբանում:

Նշենք, որ ժամը 17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին Երեւան համայնքի 824. 250  հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 176 հազար 27 ընտրող, որը կազմում է 21.36 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը 34,72 տոկոս էր։