Հետևեք մեզ։

Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններն ավարտվեցին

20:01, 17 սեպտեմբեր 2023
Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններն ավարտվեցին

Այսօր Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ էին: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էր 475 տեղամասեր: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում էր 1362 տեխնիկական սարքավորում: Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել էր «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։ Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել էր 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ: Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել էր նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։ 20։00-ին բոլոր ընտրատեղամասերը փակվել են, ընտրություններն ավարտվել։