Հետևեք մեզ։

Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ շահագործումը, բայց համապատասխան Ադրբեջանի օրենսդրության

21:41, 17 սեպտեմբեր 2023
Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ շահագործումը, բայց համապատասխան Ադրբեջանի օրենսդրության

Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ շահագործումը՝ համապատասխան Ադրբեջանի օրենսդրության։

Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

«Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), դիմելով ադրբեջանական կողմին, նախնական տեղեկություն է տրամադրել սեպտեմբերի 18-ին Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով բեռներ ընդունելու վերաբերյալ հակառակ կողմի համաձայնության մասին։  Սպասվում է, որ մոտ ժամանակներս ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով»,-հայտարարել է նա։