Հետևեք մեզ։

Ասում ա` «Ձեր թաղում դվիժենի արա, գան մասնակցեն». ՔՊ-ի վստահված անձի հեռախոսային խոսակցությունը ընտրատեղամասի դիմաց․ (տեսանյութ)․ Factor.am

23:27, 17 սեպտեմբեր 2023
Ասում ա` «Ձեր թաղում դվիժենի արա, գան մասնակցեն». ՔՊ-ի վստահված անձի հեռախոսային խոսակցությունը ընտրատեղամասի դիմաց․ (տեսանյութ)․ Factor.am

Factor TV-ի լրագրողը քիչ առաջ թիվ 6/21 ընտրական տեղամասի դիմաց պատահաբար լսել է քաղաքացիներից մեկի հեռախոսային խոսակցությունը: «Ասում ա` Ձեր թաղում «դվժենի» արա, գան, մասնակցեն»,- ասաց քաղաքացին, ապա խոսեց «մեկ ժամում 30% խփելու մասին»: Հեռախոսային խոսակցության ավարտից հետո փորձեցինք պարզել, թե ով է քաղաքացին և ով էր նրան ասել, որ իրենց թաղում, իր խոսքով ասած, «դվիժենի անի»: Քաղաքացին, սակայն, չներկայացավ, պնդեց, որ մենք խախտում ենք իր անձնական կյանքի իրավունքը, որ ինքը կարող էր խոսելիս լինել կնոջ հետ, և մենք իրավունք չունեինք լսել իր խոսակցությունը: Քաղաքացու հագուստին անցաթուղթ կար ամրացված, որը, սակայն շրջված էր, ու դրա վրա նշումները չէին երևում: Շուտով անցաթուղթը շրջվեց ու պարզ դարձավ, որ վերջինս «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» վստահված անձ Աշոտ Միրզոյանն է: Ինքնությունը բացահայտվելուց հետո Միրզոյանը սկսեց պահանջել ջնջել տեսանյութը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։