Հետևեք մեզ։

ԿԸՀ-ն հրապարակել է 11 տեղամասերի արդյունքները

23:42, 17 սեպտեմբեր 2023
ԿԸՀ-ն հրապարակել է 11 տեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն արդեն ընտրատեղամասերից ստանում է արդյունքներ, որոնք ներկայացվում է առցանց։ ԿԸՀ կայքում արդեն ներկայացրել է 11 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներ։ Դրանք անընդհատ թարմացվում են։ 

 Նշենք, որ ընտրատեղամասերի քանակը 475 է։

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28.46 տոկոսը։

11 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներ, ընտրողների թիվը՝ 4157

1. Հանրային ձայն - 412 ձայն կամ 9,97%
2. Քաղաքացիական պայմանագիր - 1365 ձայն կամ 33,04%
3. Արդար Հայաստան - 60 ձայն կամ 1,45%
4. Հաղթանակ - 84 ձայն կամ 2,03% 
5. Ուժը հայրենյաց - 26 ձայն կամ 0․636% 

6. Հայաստանի եվրոպական - 34 ձայն կամ 0,82%
7. Ազգային առաջընթաց - 828 ձայն կամ 20,04%
8. Հանուն սոցիալական արդարության - 10 ձայն կամ 0․24%
9. Հանրապետություն - 459 ձայն կամ 11,11%
10. Միացյալ Հայաստան - 16 ձայն կամ 0,39%

11. Լուսավոր Հայաստան - 132ձայն կամ 3․2%
12. Ժողովրդավարական համախմբում - 44 ձայն կամ 1,07% 
13. Ապրելու երկիր - 114 ձայն կամ 2․76% 
14. Մայր Հայաստան - 547 ձայն կամ 13,24%