Հետևեք մեզ։

Լաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր Խաչը Արցախին հումանիտար օգնություն է փոխանցել

08:19, 18 սեպտեմբեր 2023
Լաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր Խաչը Արցախին հումանիտար օգնություն է փոխանցել

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։

Ակնա-Ստեփանակերտ եդթուղով անցել է ԿԽՄԿ 1 բեռնատար և 2 մարդատար մեքենա, դրանք դիմավորել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի գրասենյակի աշխատակիցը։

Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ բեռները ներառում են ալյուր և դեղորայք։