Այսօր՝ ժամը 07.00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և Լաչինի միջանցքով (խմբ.)։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ (խմբ.) ճանապարհը բաց է և պետք է լինի այդպիսին: Դա Ադրբեջանի սկզբունքային, արդարացի, օրինական և անշրջելի դիրքորոշումն է։
Ամբողջ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, որ չկա շրջափակում։
«Դիմակները պատռված են, մնում է իրականությունը». Ադրբեջանում գորշ գոտիների տեղ չկա»,- գրում է Հաջիևը։