Հետևեք մեզ։

Բերձորի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական ալյուր, իսկ Ակնայի ճանապարհով՝ ռուսական և շվեյցարական բժշկական և հիգիենայի պարագաներ

10:26, 18 սեպտեմբեր 2023
Բերձորի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական ալյուր, իսկ Ակնայի ճանապարհով՝ ռուսական և շվեյցարական բժշկական և հիգիենայի պարագաներ

Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների: Այս ամսին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։


Տեղեկացնում ենք նաև, որ մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով:


Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում: