Հետևեք մեզ։

Այսօր՝ 12։00-ից սկսվելու է վերահաշվարկի դիմումների ընդունումը․ Հովակիմյան

10:47, 18 սեպտեմբեր 2023
Այսօր՝ 12։00-ից սկսվելու է վերահաշվարկի դիմումների ընդունումը․ Հովակիմյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրածնիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները և հաստատեց արձանագրությունը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը, ըստ որի՝ Երևանում 824 316 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 234 436 ընտրող կամ ընտրողների 28,44 տոկոսը։

Թե ինչպես են բաշխվել ձայները, կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ։

«Չնայած նախնական արձանագրությամբ մենք անցողիկ շեմի մասին չենք խոսում, ուղղակի քաղաքացիներին հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4 տոկոս է, կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6 տոկոս»,- ասաց ԿԸՀ նախագահը։

Հովակիմյանն ասաց, որ այսօր՝ 12։00-ից սկսվելու է վերահաշվարկի դիմումների ընդունումը, որը շարունակվելու է մինչև այսօր 18։00-ն, շարունակվելու է վաղն առավոտյան 09։00-ից մինչև 11։00-ն։

Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացնել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի վստահված անձինք։