Հետևեք մեզ։

Արևմուտքը ցանկանում է «գժտեցնել» Երևանին ու Մոսկվային և խաթարել անվտանգությունը տարածաշրջանում. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

11:25, 20 մարտ 2023
Արևմուտքը ցանկանում է «գժտեցնել» Երևանին ու Մոսկվային և խաթարել անվտանգությունը տարածաշրջանում. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների այսօր կայանալիք բանակցություններին․ այս մասին ասված է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցին ընդառաջ ՌԴ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Կարևորում ենք բանակցությունները՝ արեւմտյան երկրների կողմից մեր պետություններին «գժտեցնելու» և տարածաշրջանում կառուցվող անվտանգության ճարտարապետությունը խաթարելու անամոթ փորձերի ֆոնին»,-ասված է հաղորդագրության տեքստում։

«Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման նպաստելը՝ բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան»,-ասված է փաստաթղթում։ Նշվում է, որ ՌԴ-ն շարունակում է ջանքեր գործադրել ամենակարևոր ուղղություններից մեկի՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։ Հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շարունակության օգտին։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը նպատակ ունի նպաստել սահմանային միջադեպերի դադարեցմանը։

Ռուսաստանը անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կողմերի դիմումների դեպքում։ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ նպաստել այս չափազանց կարևոր գործընթացին՝ ի շահ տարածաշրջանային կայունության», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկն է և ռազմավարական գործընկերը։

Վերլուծական