Հետևեք մեզ։

Կրեմլը չի մեկնաբանել Կադիրովի՝ կոմայի մեջ գտնվելու մասին լուրերը

13:26, 18 սեպտեմբեր 2023
Կրեմլը չի մեկնաբանել Կադիրովի՝ կոմայի մեջ գտնվելու մասին լուրերը

Կրեմլը մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը։ Մասնավորապես ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կադիրովը հայտարարություն չի արել իր առողջական վիճակի մասին, և դա նախագահի աշխատակազմի գործը չէ։

Պեսկովը հավելել է, որ Չեչնիայի ղեկավարն անցյալ շաբաթվա վերջին չի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նշենք, որ ռուսական թելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Կադիրովի ինքնազգացողությունը վատացել է, և նա ներկայումս գտնվում է կոմայի մեջ՝ երիկամների սուր անբավարարության պատճառով։