Հետևեք մեզ։

«Ենթադրում ենք՝ անհետ կորած որոշ ադրբեջանցիներ ողջ են և Հայաստանում նրանց օգտագործում են որպես ստրուկ»․ Ադրբեջանի զինդատախազի տեղակալ

14:07, 18 սեպտեմբեր 2023
«Ենթադրում ենք՝ անհետ կորած որոշ ադրբեջանցիներ ողջ են և Հայաստանում նրանց օգտագործում են որպես ստրուկ»․ Ադրբեջանի զինդատախազի տեղակալ

 

Հայաստանում կան տարածքներ, որտեղ թաղված են Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորած ադրբեջանցիների աճյունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վալիևը։

«Այսօր հայկական կողմը խուսափում է այդ վայրերի կոորդինատները տալ։ 3890 անհետ կորածներից միայն 120 մարդու աճյունն է Հայաստանը հանձնել Ադրբեջանին։ Հայկական կողմ չի տրրամադրում նաև ականապատ տարածքների իրական քարտեզնեը։ Ադրբեջանում դեռևս կան ենթադրություններ, որ անհայտ կորածների մի մասը ողջ է և Հայաստանը նրանց աշխատեցնում է որպես ստրուկ»,- ասել է Վալիևը։