Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ խաղում ոչ–ոքի գրանցելուց հետո (1:1) Թուրքիայի հավաքականի գերմանացի մարզիչը հեռացվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում է թուրքական Posta.com-ը։ Երկրի ֆուտբոլային ղեկավարությունը հասանելի է դարձրել նաև պայմանագրի խզման կարգը։
Ըստ այդմ՝ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) կվճարի պայմանագրով հասանելիք 1.2 մլն եվրոն հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցին պայմանագրի խզման դիմաց։ Գերմանացի մասնագետի հետ պայմանագիրն ավարտվում էր 2024-ի հունիսին։