Հետևեք մեզ։

Արցախի պետնախարար է նշանակվել Արթուր Հարությունյանը

14:10, 18 սեպտեմբեր 2023
Արցախի պետնախարար է նշանակվել Արթուր Հարությունյանը

Նախագահ Սամվել Շահրամանյանը պետական նախարար է նշանակել Արթուր Հարությունյանին: Ավելի վաղ նա զբաղեցնում էր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարի պաշտոնը։


Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:


Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝


1) առողջապահության նախարար.


2) արդարադատության նախարար.


3) գյուղատնտեսության նախարար.


4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.


5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.


6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.


7) քաղաքաշինության նախարար.


8) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: