Հետևեք մեզ։

Մարությանի առաջնորդած ուժից անդրադարձել են ավագանիում հնարավոր կոալիցիաներին

14:25, 18 սեպտեմբեր 2023
Մարությանի առաջնորդած ուժից անդրադարձել են ավագանիում հնարավոր կոալիցիաներին

Իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է, ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրացուցակի 2-րդ համար Հայկ Գրիգորյանը։

 

«Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից։ Տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվեց, որ ՔՊ նույնիսկ քարոզչությանը Նիկոլի անձնական մասնակցության ու տեղեկատվական տեռորի պայմաններում չկարողացավ ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։

 

ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժ», -  գրել է Գրիգորյանը։

 

Հիշեցնենք՝ «Հանրային ձայն» կուսակցությունը հայտնել է, որ պատրաստ է «Մայր Հայաստանի» և «Ազգային առաջընթացի» հետ կոալիցիա կազմել։