Հետևեք մեզ։

ՔՊ-ն դեռևս քննարկում չի ունեցել Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարցով

14:59, 18 սեպտեմբեր 2023
ՔՊ-ն դեռևս քննարկում չի ունեցել Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարցով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմը դեռևս քննարկում չի ունեցել Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը անցած քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված հարցով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր քաղաքական ուժի հետ են պատրաստվում համագործակցել և որի հետ են բացառում համագործակցությունը։

«Կուսակցության ղեկավար կազմը դեռևս քննարկում չի իրականացրել։ Այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել»,- ասաց Գալջյանը։