Հետևեք մեզ։

Սրտնեղելու բան չունենք, ինձ ասում են՝ «դուխդ չքցես»․ Դավիթ Խաժակյան

15:45, 18 սեպտեմբեր 2023
Սրտնեղելու բան չունենք, ինձ ասում են՝ «դուխդ չքցես»․ Դավիթ Խաժակյան

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ հավատացել եք մեր թիմին և ծրագրերին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Դավիթ Խաժակյանը։ Նշենք, որ այս կուսակցությունը չի հատել ընտրությունների անցողիկ շեմը։

 

«Ունենք այն արդյունքը, որն ունենք։ Սրտնեղելու բան չունենք։ Ինձ զանգահարում, ասում են՝ «Դուխդ չքցես», ես ասում եմ՝ պատճառ չունեմ դուխս գցելու, արել եմ առավելագույնը»,- ասել է Խաժակյանը։

Նա նշել է, որ հույս ունի՝ կձևավորվի քաղաքային իշխանություն։

«Մյուս թեկնածուներին մխիթարություն եմ ցանկանում, մի օրի ենք»,- ասել է Խաժակյանը։