Հետևեք մեզ։

Եթե Հայկ Մարությանն ուզում է դառնալ քաղաքապետ, մենք պատրաստ ենք օգնել, եթե նա մեզ հետ կիսի իշխանափոխության մեր օրակարգը․ Թևանյան (տեսանյութ)

16:22, 18 սեպտեմբեր 2023
Եթե Հայկ Մարությանն ուզում է դառնալ քաղաքապետ, մենք պատրաստ ենք օգնել, եթե նա մեզ հետ կիսի իշխանափոխության մեր օրակարգը․ Թևանյան (տեսանյութ)

Հայկ Մարությանի հետ ուղիղ բանակցություններ չկան, մենք պատրաստ են համագործակցել այն ուժի հետ, ով կիսում է մեր ծրագիրը։  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը․

 

«Հայկ Մարությանի մասով․ եթե վերցրենք այն տոկոսները, որ իրենք հավաքել են, ապա մենք հետևյալ սկզբունքով ենք առաջնորդվում, որ մենք կարող ենք օգնել, որպեսզի ինքը համապատասխան ձայներ հավաքի, և դա կանենք, երբ ինքը կիսի մեր օրակարգը՝ ամբողջական իշխանափոխության մասով։ Որևէ պաշտոնի էլ չենք հավակնի։ Եթե Հայկ Մարությանն ուզում է դառնալ քաղաքապետ, մենք պատրաստ ենք օգնել, եթե նա մեզ հետ կիսի իշխանափոխության մեր օրակարգը»։

Հիշեցնենք, որ Թևանյանն սել էր, որ իրենց սկզբունքները հետևյալն են․

1․ Գնահատական տալ Փաշինյանի վարած քաղաքականությանը։

2․ Մեզ հետ համագործակցելու հավակնություն  ունեցող ուժը պետք է  որևէ պարագայում ՔՊ-ի հետ համագործակցության հնարավորություն չտեսնի։

3․ Ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսելն է»։